
Երևանում հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մարզահամերգային համալիրի հարակից տարածքում ծառատունկ իրականացնելու ժամանակ հայտնաբերել են մարդու գանգ։
Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից՝ նշելով.
«Հունիսի 6-ին՝ ժամը 13:25-ին, ահազանգ է ստացվել, որ «Մարզահամերգային համալիրի» հարակից տարածքում հայտնաբերել են մարդու գանգ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր»:




