Գլխավոր Արտակարգ Հիմնանորոգվում եւ բարեկարգվում է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայքը

Հիմնանորոգվում եւ բարեկարգվում է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայքը

0

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն վերսկսվել են Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայքի սալիկապատման եւ բարեկարգման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականի աշնանը եւ ընդհատվել 2022 թվականի հունվարից՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայքի սալիկապատման եւ բարեկարգման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը 24 միլիոն 800 հազար դրամ է, որի 45 տոկոսը կամ 11 միլիոն 160 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը,  55 տոկոսը կամ 13 միլիոն 640 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը։

Նախատեսվում է եկեղեցու հարակից տարածքը սալիկապատել 1200 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Աշխատանքներն իրականացնում են «Գրիարտ» ՍՊԸ շինարարները։ Շինարարության ավարտի ժամկետ է սահմանված մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։

Մեկնաբանել