Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Շիրակի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքսերն աճել են

Շիրակի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքսերն աճել են

0

2022-ին 2021-ի համեմատ Շիրակի մարզի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները աճման միտում ունեն։ Հատկապես կարտոֆիլի, բանջարեղենի, կերային մշակաբույսերի ցանքի աճ է սպասվում։
Գյուղատնտեսական ցանքատարածությունները դիտարկելու եւ ուսումնասիրելու, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի ընթացքին հետեւելու, ինչպես նաեւ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով՝ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության աշխատակիցները եղել են Աշոցք խոշորացված համայնքի Սալուտ, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար, Սարապատ եւ Ձորաշեն բնակավայրերում:

Պատասխանատուներն այցելել են նաեւ Փոքր Սարիար բնակավայրում «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում կառուցված «Առաջատար» ֆերմա, ինչպես նաեւ Սարապատ բնակավայրում «Սարապատի բարիքներ» ջերմոց:
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ բնակավայրերում պարարտանյութերի տրամադրման գործընթացին։

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում կսուբսիդավորվի 5000 տոննա ազոտական, 50 տոննա ֆոսֆորական եւ 50 տոննա կալիումական պարարտանյութեր:

Հունիսի 8-ի դրությամբ ՀՀ Շիրակի մարզի համայնքների կողմից ձեռք է բերվել շուրջ 3500 տոննա ազոտական պարարտանյութ։

Մեկնաբանել