
«Վանաձորի բժշկական կենտրոն»-ում՝ տնօրեն Վահագն Մկրտչյանի գլխավորությամբ, կայացել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն: Ներկա բժիշկներն ու բուժանձնակազմը զեկուցել են բաժանմունքներում առկա իրավիճակի մասին, տվյալներ ընդունված ու գրված հիվանդների առողջական վիճակի մասին:

Քննարկվել են աշխատանքային մի շարք այլ հարցեր, տնօրենի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:




