Գլխավոր Հասարակություն Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն առաջնագծում է

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն առաջնագծում է

0

Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունները սկսելուց հետո Սյունիքի մարզպետարանի դիմաց քաղաքացիները չեն նկատում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ավտոմեքենան, ինչը մարզում տարբեր խոսակցությունների առիթ է տվել։ Խմբագրություն ահազանգած բազմաթիվ քաղաքացիները նույնպես անհանգստացած էին։

Սյունիքի մարզպետարանից Marzer.am-ին տեղեկացրին, որ սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերն  անց Ռոբերտ Ղուկասյանն օպերատիվ խորհրդակցությունն է հրավիրել, որին մասնակցել են մարզպետարանի աշխատակիցները, մարզային եւ հանրապետական ենթակայության հիմնարկների ներկայացուցիչներ, ստացել հանձնարարականներ։

«Այս պահին Սյունիքի մարզպետը առաջնագծում է, այնտեղից է համակարգում  աշխատանքները»,- տեղեկացրին  Սյունիքի մարզպետարանից։

Լուսանկարը Marzer.am-ի արխիվից՝ 09.05.2022թ․

Մեկնաբանել