ՀՀ ազգային ժողովը գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակ գաղտնի քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 69 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:
Անահիտ Մանասյանը Հայաստանի թվով 6-րդ Մարդու իրավունքների պաշտպանն է։




