Լեռնային Ղարաբաղից պատվիրակությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արդեն ժամանել է Եվլախ, որտեղ հանդիպում է անցկացնելու ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԼՂ պատվիրակության կազմում կա երկու անդամ, որոնցից մեկը Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանն է։
Հանդիպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել սեպտեմբերի 20-ին՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարության միջնորդությամբ։ Պայմանավորվածության շրջանակում Ադրբեջանը պարտավորվել էր դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որտեղ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո հայկական կողմն ունի առնվազն 200 զոհ եւ ավելի քան 400 վիրավոր։



