ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ N251 որոշմամբ Գյումրու սոցիալական աջակցության տարածքային բաժինների գործունեությունը ապրիլի 1-ից դադարեցվելու է։ Այսօրվա ավագանու նիստից հայտնի դարձավ, որ արդյունքում 28 հաստիք կրճատվելու է, Գյումրին ունի երկու տարածքային բաժիններ։ Թե ո՞վ է այս ծառայությունները մատուցելու, պետությո՞ւնն է անմիջականորեն մատուցելու՝ առանց քաղաքապետարանին պատվիրակելու,
Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի հարցին ի պատասխան՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց․ «Միացնելու են, մեկ պատուհան են դարձնելու, պետությունն ուղիղ է մատուցելու»։ Ավագանու անդամ Հասմիկ Եղիազարյանն էլ հետաքրքրվեց, թե կա՞ կրճատվողների անվանացանկը։ Նրանք պատասխանեցին, որ երկու կառույցներում կան 28 աշխատակից, բոլորին էլ կրճատելու են։ «Ինձ թվում է՝ բոլորին էլ կտեղավորեն»,-ասաց քաղաքապետը։




