ՀՀ վարչապետի աշխատակազմը ստացել է Հանրապետության նախագահի առարկությունները՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնում նշանակելու միջնորդության վերաբերյալ:
Վարչապետի աշխատակազմից ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրին, որ Արմեն Սարգսյանի առարկությունները հիմնավորումներով հետ են ուղարկվելու նախագահական:
Ո՛չ նախագահի, եւ ո՛չ էլ վարչապետի աշխատակազմից, սակայն, չեն մանրամասնում, թե որոնք են առարկությունները:
Հիշեցնենք, որ գեներալ -լեյտենանտ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու առաջարկը վարչապետը երեկ էր ուղարկել նախագահական:




