Մարտի, 12-ին հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Լեռնային եւ նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մարտի 13-ի գիշերը եւ առավոտյան եղանակի պարզեցմամբ եւ ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:
Հանրապետության տարածքում՝
Մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, 12-ին՝ հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով։ Մարտի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 5-10 մ/վ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը եւս 9-10 աստիճանով։




