Երեկ՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ըստ shamshyan.com–ի, ժամը 07:30-ի սահմաններում Ախթալա համայնքի սկզբնամասում՝ Մ6 միջպետական ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քարաթափման հետեւանքով ճանապարհը դարձել է անանցանելի:
Դեպքի վայր են ժամանել նշված հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող կապավոր ընկերության աշխատակիցները: Ժամը 09:00-ի դրությամբ ճանապարհը դարձել է անցանելի: Ըստ կապավոր ընկերության աշխատակիցների՝ մոտ 250-300 խորանարդ մետր ծավալով քարեր են պոկվել ժայռից: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:





