ԵԽԽՎ լիագումար նիստում րոպեներ առաջ որոշվեց քննարկել «Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների եւ տեղահանված անձանց հարցը» սույն լիագումարի շրջանակներում։
Հարցի քննարկումը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 20-ին՝ օրվա երկրորդ կեսին։
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:
Գերիների հարցը քննարկման դնելն օրակարգ է մտել 93 կողմ, 21 դեմ եւ 18 ձեռնպահ ձայներով։




