Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվան նվիրված ավանդական՝ մեծ տոնական հանդիսություններ չեն լինելու։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։«Միջոցառումներ տեղի են ունենալու միայն զորամասերում եւ զորամիավորումներում»,- հայտնեցին նախարարությունից։
Բարձրաստիճան պաշտոնյաների այց Եռաբլուր նախատեսված է, թե ոչ, դեռ հայտնի չէ. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասաց. «Այդ օրվա օրակարգը դեռեւս հաստատված կամ վերջնակնացված չէ, երբ վերջնականացվի, կտեղեկացնեմ»։
Նշենք, որ հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձն է։