Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Արմավիրի մարզպետն ու ՏԿԵ նախարարն այցելել են ՀԱԷԿ

Արմավիրի մարզպետն ու ՏԿԵ նախարարն այցելել են ՀԱԷԿ

0

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, ինչպես նաև АО «Русатом Сервис» ընկերության ղեկավար անձանց հետ միասին այսօր աշխատանքային այցով եղել է ՀԱԷԿ-ում:

Արմավիրի մարզպետարանից Marzer.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում ամփոփվել են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում 2020թ. կատարված աշխատանքների արդյունքները:

ՀԱԷԿ-ի ղեկավարության ուղեկցությամբ պաշտոնյաները շրջայց են կատարել նաև կայանի տարածքում, եղել տուրբինային արտադրամասում, ծանոթացել մեքենասրահի՝ 2019-2020 թթ. ընթացքում արդիականացված հիմնական սարքավորումներին, ինչպես նաև բլոկի կառավարման վահանակում համակարգերի արդիականացման արդյունքում կատարված փոփոխություններին:

Այցի ավարտին ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի մասակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2020 թ. ՀԱԷԿ-ում իրականացված արդիականացման աշխատանքները, քննարկել ընթացիկ տարվա հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված հնարավորությունները:

Խորհրդակցությունն ավարտվել է արդիականացման աշխատանքներն առավել հետևողական և սահմանված գրաֆիկով իրականացնելու ուղղությամբ կողմերի միջև ձեռք բերված փոխադարձ համաձայնությանբ:

Մեկնաբանել