Գարեն Դալլաքյանն ու Անուշ Աթանեսյանը համարյա ամեն օր գյուղի հայկական տարածքից հեռադիտակով նայում են գյուղի ներքեւի հատվածում մնացած իրենց տանը, որը սահմանազատումից հետո մնացել է ադրբեջանցիների հսկողության ներքո։
«Տունը չվառեցինք, ոչ մի բան չքանդեցինք, խնձորենիները չկտրեցինք։ Մտածում եմ՝ գուցե էլի էդ տունը մերը դառնա»,–Aravot.am-ի հետ զրույցում ասում է տիկին Անուշը։ Չհասցրին բոլոր իրերը տեղափոխել, նկուղում որոշ բաներ մնացել են։ «Հիմա նկատում եմ, որ դրանք շուտ-շուտ նկուղս են մտնում, դուրս գալիս»,–ասում է Անուշ Աթանեսյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում