Գլխավոր Արտակարգ Հայաստանում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ-ից զգուշացնում են

Հայաստանում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ-ից զգուշացնում են

0

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Marzer.am-ը տեղեկանում է

Վարդենյանց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների և դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար, փակ են նաև Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորաններին, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Մանթաշ-Ալագյազ, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայք, Ջերմուկ քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տեղեկացնում ենք, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհը բաց է հունվարի 31-ի ժամը 18։00-ից և երկկողմանի երթևեկելի է, բայց հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։

 Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 470 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

← Վերադառնալ ցուցակին

Մեկնաբանել