
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:
Գարիկ Սարգսյանը Արարատի նախկին մարզպետն էր, ով մարզպետի պաշտոնից ազատվեց նախորդ տարվա դեկտեմբերին: