Գլխավոր Без рубрики Գործարկվել է ՀՀ բոլոր 10 մարզերը միավորող 1 միասնական լրատվական հարթակը՝ Marzer.am...

Գործարկվել է ՀՀ բոլոր 10 մարզերը միավորող 1 միասնական լրատվական հարթակը՝ Marzer.am կայքը

0

Ուրախությամբ հայտնում ենք, որ գործարկվել է ՀՀ բոլոր 10 մարզերը միավորող 1 միասնական լրատվական հարթակը՝ Marzer.am կայքը:

Այն ամենօրյա ռեժիմով ներկայացնելու է լրատվություն Հայաստանի բոլոր մարզերից: Կայքն անդրադառնալու է տասը մարզերում առկա խնդիրներին, գյուղական ու քաղաքային համայնքներին, մարզերում ապրող հետաքրքիր ու ստեղծագործ մարդկանց, վեր է հանելու սոցիալական, զբոսաշրջային, մշակութային, մարզական խնդիրներ եւ փորձելու է գտնել դրանց լուծման ուղիները: Լինելու են հարցազրույցներ հայտնի ու չբացահայտված անհատների հետ, ներկայացնելու ենք բիզնեսը, տուրիզմը, սպորտը, մշակույթն ու այն ամենահետաքրքիրը, որ կա մարզերում: Այս ամենն արվելու է հետաքրքիր ու յուրօրինակ խորագրերի ներքո:

Marzer.am-ը պատրաստ է լինել բաց հարթակ՝ ցանկացած խելամիտ մշակութային, երիտասարդական, զբոսաշրջային կամ սոցիալական նախաձեռնության համար, որը կարող է այս կամ այն կերպ ազդել որեւէ մարզի զարգացմանը: Կայքի թիրախում բացառապես Հայաստանի մարզերն են՝ հյուիսից մինչեւ հարավ՝ առկա խնդիրներով, առավելությունններով ու առաջնահերթություններով:

Կայքը չունի քաղաքական ուղղվածություն, չի պատկանում որեւէ կուսակցության կամ քաղաքական գործչի, այն բաց է համագործակցության համար:

Հետադարձ կապի, հացերի ու առաջարկների, բոլոր մարզերում լուսաբանման արժանի միջոցառումների կամ նախաձեռնությունների, դիտողությունների ու համագործակցության համար կարող եք կապ հաստատել  marzerinfo@mail.ru հասցեով:

Հարգանքներով՝ www.marzer.am լրատվական կայքի աշխատակազմ:

Մեկնաբանել