
Արտակարգ իրավիճակների նախարարությունից www.marzer.am-ին հայտնում են, որ փետրվարի 2-ին և 3-ին՝ ժամը 14։00-ից 18:00-ն, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։
Երթևեկության համար շրջանցիկ ճանապարհ չի սահմանվում։