Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Գյումրիում ու Արթիկում մառախուղ է, Սյունիքի ու Գեղարքունիքի ճանապարհներին՝ մերկասառույց

Գյումրիում ու Արթիկում մառախուղ է, Սյունիքի ու Գեղարքունիքի ճանապարհներին՝ մերկասառույց

0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Աշոցք գյուղում մառախուղ է։

Մեկնաբանել