Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Գորիսի կենտրոնական հատվածը օր-օրի ավելի գրավիչ է դառնում (լուսանկարներ)

Գորիսի կենտրոնական հատվածը օր-օրի ավելի գրավիչ է դառնում (լուսանկարներ)

0

Թեև պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Գորիս համայնքում կապիտալ շինարարությունների տեմպը զգալի նվազեց, այնուամենայնիվ, Գորիս քաղաքի պատմա-մշակութային միջավայրի վերականգնման շինարարական աշխատանքները կազմակերպվեցին և դեռևս ընթացքի մեջ են։ Քաղաքի կենտրոնական հատվածը գեղեցիկ տեսք է ստանում, արդյունքներն արդեն տեսանելի են. Փոխվել են պատմական շինությունների տանիքները, կոլորիտային պատշգամբները։ Այս մասին marzer.am-ը տեղեկացավ Գորիսի քաղաքապետարանի պաշտոնական էջից:

Ծրագրի շրջանակներում նաև ՝
փոխվում են կենտրոնում գործող առևտրային կենտրոնների դռները, բնակելի և հասարակական շինությունների պատուհանները։ Պատմական շինությունների ճակատային հատվածի վերականգնման աշխատանքները ևս ավարտված են։
Առաջիկայում կմեկնարկեն նաև կենտրոնական հատվածի պատմա-մշակութային միջավայրի՝
Գուսան Աշոտ (620 մ), Կոմիտաս (469 մ), Մակիչ (281 մ), Օրբելյան (182 մ), Մաշտոց (341 մ), Անկախության (134 մ), Տաթևացի (341 մ) փողոցների վերականգնման և արտաքին լուսավորության անցկացման աշխատանքները։
Փողոցների ճանապարհային և մայթերի հատվածները կկառուցվեն բազալտե և բետոնե սալիկներից: Վերականգնվող փողոցներում ամբողջությամբ կփոխվեն գլխավոր ջրագծերը, գլխավոր կոյուղագծերը, էլ սնուցման ցանցը։

Մեկնաբանել