Այսօր Արարատի մարզպետարանում ՀՀ վարչապետի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել: Քննարկվել են 2020 թվականին իրականացված աշխատանքների արդյունքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
Այս մասին իր էջում հայտնում է ՀՀ վարչապետը՝ հրապարակելով տեսանյութ եւ հավելելով, որ արձանագրվել են նաև խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ: