Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է կայացրել ՊՎԾ ղեկավարի տեղակալ նշանակելու մասին:
Կառավարության կայքում հրապարակված համապատասխան որոշման մեջ ասված է՝
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Արեն Եղիազարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:
Արեն Եղիազարյանը ծնունդով Վանաձորից է, մարզում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: