Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 5-ական, թմրանյութի հայտնաբերման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, սպանության սպառնալիքի՝ 2, անձի առևանգման, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծեծի, փաստաթղթի հափշտակության, սառը զենքի հայտնաբերման, ինքնիրավչության, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։
Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: