Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում երկրաշարժի հետեւանքով էլեկտրաէներգիա չկա. մարզպետ. Armtimes

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում երկրաշարժի հետեւանքով էլեկտրաէներգիա չկա. մարզպետ. Armtimes

0

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում քիչ առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով էլեկտրաէներգիա չկա: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նշենք, որ ըստ ԱԻՆ-ի հրապարակած տեղեկության՝ ամենաուժգինը նկատվել է Գեղարքունիքի մարզում՝ 5-6 բալ:

«Ինչ-որ բան է վնասվել, որի ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում, որպեսզի վերականգնվեն»,- ասաց Սանոսյանը:

Նրա խոսքով՝ այս պահին տեղեկություններ չկան շենք-շինություններ վնասվել են, թե՝ ոչ. «Այս պահին ամենակարեւորը՝ կարծես մարդկային զոհեր չունենք: Առաջնային խնդիրը հիմա հոսանքը վերականգնելն է»:

Շարունակությունը՝ սյզբնաղբյուր կայքում

Մեկնաբանել