Գլխավոր Մարզեր Մեկնարկել են գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները

Մեկնարկել են գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները

0

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները։

Գյուղապահովագրության պայմանագրեր կնքելու համար հարկավոր է մոտենալ «Ռոսգոսստրախ-Արմենիա», «Սիլ Ինշուրանս» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների գրասենյակներ։

2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է, դրանում ներառվել են՝
•  կարտոֆիլ,
•  սալոր,
•  ձմերուկ/սեխ

Ապահովագրական պայմանագրերի կնքման համար սահմանված են հստակ ժամկետներ․
•  գարնանային ցրտահարություն՝ խաղողի, ծիրանի, դեղձի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն մարզերում
 Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը,
•  կարկտահարություն և գարնանային ցրտահարություն՝ վաղահաս կարտոֆիլի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,
•  կարկտահարություն և հրդեհ՝ դեղձի, կարկտահարություն և գարնանային ցրտահարություն՝ միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի և սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում
 Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը,
•  կարկտահարություն և հրդեհ՝ խաղողի, ծիրանի ապահովագրությունը Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն և կարկտահարություն՝ սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 25-ը,
•  կարկտահարություն՝ խնձորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում
 Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը,
•  կարկտահարություն՝ ձմերուկի, սեխի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Արագածոտն մարզերում
 Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 25-ը,
•  կարկտահարություն, կարկտահարություն և հրդեհ՝ աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկ (ցորեն, գարի և վարսակ) ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում
 Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մայիսի 1-ը։

Հնարավոր է կնքել պայմանագրեր՝ ռիսկերի համակցմամբ.
•  կարկտահարություն և հրդեհ, գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ խաղողի, ծիրանի և դեղձի ապահովագրության համար՝ պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը,
•  կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ վաղահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,
•  կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ սալորի, միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը։

Պետության կողմից կսուբսիդավորվի ապահովագրավճարի 50-60 %-ը։

Մեկնաբանել