Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Պատերազմում վիրավորում ստացած լոռեցի զինվորականները կարող են դիմել աջակցության համար

Պատերազմում վիրավորում ստացած լոռեցի զինվորականները կարող են դիմել աջակցության համար

0

Հաշվի առնելով հանգամանքը, որ պատերազմում վիրավորում ստացած զինվորականները բուժման ընթացքում հաճախ բախմում են մի շարք խնդիրների, այսօրվանից Լոռու մարզի տարածքում գործում է թեժ գիծ։

Զանգահարելով 077787821 հեռախոսահամարով, Լոռու մարզի տարածքում բնակվող՝ պատերազմում վիրավորում ստացած զինծառայողները կստանան աջակցություն մի շարք հարցերում՝ փաստաթղթաշրջանառությունից մինչև ուղղորդում, աջակցություն բուժման հետ կապված հարցերում։ Վիրավորում ստացած զինվորականների բուժման ընթացքում ծագած խնդիրների լուծմանը կաջակցի ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Վանիկ Օհանյանը։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի տուն այցելություն։

Մեկնաբանել