
Տարեվերջին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրել է հայտարարագիր: Պաշտոնական հայտարարագրից Tert.am-ը տեղեկանում է, որ Գորիս քաղաքում մեկ հողամասի համասեփականատեր, ինչպես նաև երկու անշարժ գույքի համասեփականատեր՝ կրկին Գորիսում, Տեղ համայնքում երեք հողամասի սեփականատեր է, չորս ավտոմեքենա ունի՝ երկուսը բեռնատար՝ 1990 և 1991 թվականների արտադրության, երկուսը մարդատար՝ 2011 և 2012 թթ. արտադրության: 60 մլն դրամի պարտատոմսեր է ձեռք բերել 2020-ին, փոխառություններ չունի, բանկային հաշվին ունի 1 մլն 400 հազար դրամ, կանխիկ՝ 20 մլն դրամ, ՊՆ-ից որպես կենսաթոշակ ստանում է տարեկան 1 մլն 926 հազար դրամ, իսկ որպես աշխատանքի վարձատրություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացել է 406 հազար դրամ:

Կինը՝ Ալվարդ Պետրոսյանը, 2011-ին ձեռք է բերել բնակարան Երևանի Էրեբունի համայնքում, 2020 թվականին ձեռք է բերել 2012 թվականի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշվին 100 հազար դրամ ունի, կանխիկ՝ 2 մլն դրամ, որպես թոշակ ստանում է տարեկան 318 հազար դրամ:
Որդին՝ Կարեն Պողոսյանը, ըստ իր հայտարարագրի, Գորիս քաղաքում 10 հասարակական նշանակության շինության միանձնյա սեփականատեր է, որից ութը ձեռք է բերել 2018-ին:
Երկու մեքենա ունի՝ «Օփել»՝ 2000 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2017-ին, և «Տոյոտա»՝ 2015-ի արտադրության, որը ձեռք է բերել 2020-ին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: