Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ «Արիության համար» մեդալի հետմահու արժանացել են 9 արմավիրցի զինծառայող

«Արիության համար» մեդալի հետմահու արժանացել են 9 արմավիրցի զինծառայող

0

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի նախագահ Կարմեն Ասլանյանի եւ փոխմարզպետ Ալեքսան Ալեքսանյանի հետ  ընդունել է Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայողների ծնողներին: Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանի կայք–էջը։

Ողջունելով ներկաներին` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն ընդգծել է հանդիպման կարեւորությունը նահատակված հերոսների սխրանքները հավերժ հիշելու եւ նրանց հայրենանվեր գործին արժանին մատուցելու առումով: Նա միաժամանակ իր խոնարհումն է հայտնել հերոսածին ծնողներին, նրանց ընտանիքների անդամներին` վստահեցնելով, որ միշտ իրենց կողքին է եւ պատրաստ աջակցելու իրենց խնդիրների լուծմանը:

Համահավաք դիվիզիայի հրամանատար եւ «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի նախագահ Կարմեն Ասլանյանն էլ ներկայացրել է նահատակված հերոսների սխրանքները, որոնք բարձր են գնահատվել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից եւ վերջինիս հրամանով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ խիզախության համար Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայողներ հետմահու արժանացել են «Արիության համար» մեդալի.
Գ. Առատաշեն, Հարություն Անդրիասյան Գեւորգի
Գ. Առատաշեն, Սարգիս Հարությունյան Վահրամի
Գ. Տանձուտ, Անդրանիկ Շահնազարյան Մարտիրոսի
Գ. Արգավանդ, Արմեն Մարտիրոսյան Գուրգենի
Գ. Արգավանդ, Սմբատ Ավետիսյան Միհրանի
Գ. Մարգարա, Ռոման Մարգարյան Սուրիկի
Գ. Նոր Կեսարիա, Հարություն Մկրտչյան Սեյրանի
Գ. Մրգաշատ, Գեւորգ Արշակյան Սեյրանի
Գ. Մրգաշատ, Գարիկ Բարսեղյան Գրիգորի

Մեկնաբանել