Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Բազում գյուղի բնակիչը՝ խանդից դրդված, փորձել է հրդեհել համագյուղացու տունը

Բազում գյուղի բնակիչը՝ խանդից դրդված, փորձել է հրդեհել համագյուղացու տունը

0

Հունվարի 29-ին ոստիկանության Բազումի բաժին դիմած տղամարդը հաղորդում էր տվել, որ գիշերը փորձել են հրկիզել իր տունը։ Տղամարդը հայտնել էր, որ նկուղից պայթյունի ձայն էր լսել։ Անմիջապես իջել էր ու տեսել, որ նկուղը հրդեհվում է։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվածի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կատարողի ինքնությունը։

Բազում գյուղի բնակիչը հայտնաբերվել է և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կասկածանքով բերման ենթարկվել բաժին։ Պարզվել է, որ տղամարդը, խանդից դրդված, փորձել էր հրկիզել քաղաքացու տունը՝ 1,5 լիտր բենզինով շիշը նետելով տան նկուղ։

Նշանակվել են փորձաքննություններ։

Քննությունը շարունակվում է։

Մեկնաբանել