Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների կողմից հաստատվել է «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի 7,4 միլիոն դոլար գումարով լրացուցիչ ֆինանսավորումը, որի շնորհիվ ՀՀ Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում կկառուցվի ժամանակակից եւ նոր սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոններ:
Վայոց ձորում ժամանակակից եւ նոր սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնի կառուցումը մեծ ձեռքբերում է մարզի առողջապահական համակարգի զարգացման համար, որովհետեւ տասնամյակներ շարունակ հիվանդանոցային ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ ներդրումներ չեն կատարվել:
Նոր բժշկական կենտրոնի կառուցման շնորհիվ Վայոց ձորի ավելի քան 60 000 բնակիչ հնարավորություն կստանա օգտվել ավելի որակյալ բժշկական ծառայություններից:
Ծրագիրը կնպաստի կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19) եւ հնարավոր ապագա համավարակներին առողջապահական համակարգի հակազդեցությանը, ինչպես նաեւ կկրճատի անհրաժեշտ ծառայություններից օգտվելու ժամանակն ու ծախսը:
Այս մասին Marzer.am—ը տեղեկացավ Վայոց ձորի մարզպետարանի կայք–էջից։