Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Քաղպաշպանության ոլորտի հարցերի քննարկում Արմավիրում

Քաղպաշպանության ոլորտի հարցերի քննարկում Արմավիրում

0

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այցելել է Բաղրամյանի, Վաղարշապատի եւ Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատներ, ծանոթացել է շենքային պայմաններին եւ տեխնիկական զինվածությանը: «ՀԱԷԿ» պահպանության հատուկ հրշեջ ջոկատում նախարարը ներկա է գտնվել անցկացվող վարժանքին, ներկայացվել են տուրբինային եւ ղեկավարման կետերը, այնուհետեւ՝ Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրինության հետ: Քննարկվում է նաեւ Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր մասնաշենքի կառուցման հարցը:

Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում ԱԻ նախարարը եւ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը քաղպաշտպանության ոլորտի մի շարք խնդիրների շուրջ են զրուցել:

Նախարարը կարեւորել է համատեղ իրականացվող «Ազդարարում, տարահանում, պատսպարում» միջոցառումների ինտեսիվ կազմակերպումը, մարզի տարբեր համայնքներում էլեկտրաշչակների նորոգման եւ նորերի տեղադրման հարցը:

Մեկնաբանել