
Գյումրու թիվ 25 դպրոցում բողոքի ցույցերը՝ գործադուլն ու դասադուլն ընդդեմ «անցանկալի» տնօրենի, շարունակվում են։ Հիշեցնենք, որ թե՛ դպրոցի անձնակազմը, եւ թե՛ ծնողները փոխվարչապետ Տիգրան Ավինյանին մեղադրում են հովանավորչությամբ տնօրեն նշանակելու մեջ։ Նոր տնօրենը Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Բաղդասարյանի քույրն է՝ Իրինա Բաղդասարյանը։
Վերջինս մինչ նշանակումը Գյումրու թիվ 9 դպրոցի փոխտնօրենն էր։ Նա, թեեւ արդեն ներկայանում է աշխատանքի, սակայն դպրոցի անձնակազմը ու ծնողները շարունակում են բողոքի ցույցերը, նրանք պահանջում են փոխել որոշումը ու տնօրեն նշանակել իրենց թեկնածուին՝ դպրոցի պատմության երկարամյա ուսուցիչ Մերուժան Մինասյանին։

Ազգային Ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձ է կատարել այս դպրոցում տիրող իրավիճակին՝ հայտնելով, որ ԱԱԾ-Ն նոր գործառույթ է սկսել կատարել, այն է՝ վախեցնել ուսուցիչներին եւ երեխաներին դպրոց չտանող ծնողներին։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։