
«Դասավանդիր, Հայաստան» (Teach For Armenia) հիմնադրամը այս տարի էլ կշարունակի նորարարական կրթական ծրագրեր իրականացնել Տավուշի մարզում՝ համագործակցելով մարզի հանրակրթական դպրոցների հետ. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն փետրվարի 8-ին հանդիպել է հիմնադրամի ներկայացուցիչներին
Նորարարական մտքերն ու գաղափարները կրթության ոլորտում մարզպետ Հայկ Չոբանյանը համարում է կարեւորագույն նախապայման՝ ոլորտի զարգացման եւ առաջընթացի համար:
«Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի հետ Տավուշի մարզպետարանի համագործակցությունն արդեն ավանդույթ է դառնում։ մարզում բազմաթիվ Առաջիկայում Տավուշում կմեկնարկեն համատեղ նախագծեր, որոնք ուղղված կլինեն կրթության ոլորտում նոր բարեփոխումներին:

Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի կայքը։