Այսօր Գյումրու ավագանու քննարկվող հարցերից մեկը համայնքապետ Սամվել Բալասանյանի աշխատավարձի չափի սահմանումն էր։ Այն ամսական սահմանվեց 340 հազար դրամ, որոշումը ուժի մեջ է մտնելու մարտի 1-ից։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը:
Որոշման ընդունումը պայմանավորված էր Գյումրի համայնքի ղեկավարի վարձատրության չափի փոփոխությամբ։ Բանն այն է, որ Գյումրու բյուջեն այս տարի ավելացել է․ դարձել է 5 միլիարդ 237 միլիոն դրամ եւ որոշակի գումար է տնտեսվել։ Ու այդ ազատ միջոցների հաշվին էլ 10 տոկոսով բարձրացրել են քաղաքապետարանի ու վերջինիս ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցների աշխատավարձը։Այսինքն՝ պիտի փոփոխվեր նաեւ համայնքապետի աշխատավարձի չափը։
Բանն այն է, որ Գյումրու բյուջեն այս տարի ավելացել է․ դարձել է 5 միլիարդ 237 միլիոն դրամ եւ որոշակի գումար է տնտեսվել։ Ու այդ ազատ միջոցների հաշվին էլ 10 տոկոսով բարձրացրել են քաղաքապետարանի ու վերջինիս ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցների աշխատավարձը։Այսինքն՝ պիտի փոփոխվեր նաեւ համայնքապետի աշխատավարձի չափը։
Գյումրու քաղաքապետը, որը միշտ իր աշխատավարձը նվիրաբերում է տարբեր բարեգործական ակցիաների, ավագանու անդամների առաջ կարծես արդարացավ այդ 10 տոկոս բարձրացումից։ «Չասեք, թե իմ աշխատավարձը բարձրացնում եմ, պիտի բարձրացնենք, որ կարողանամ այդ տասը տոկոսները բարձրացնել;
Բարձրացումը կախված է իմ աշխատավարձից, եթե իմ աշխատավարձը բարձր է, կազմվում է մյուս բոլոր հաստիքացուցակները։ Ես առանձնապես աշխատավարձ չեմ ստացել, միշտ սոցիալական ուղղություններով է գնացել, բայց օրենք է, պիտի կարողանանք ընդունել»,-ասաց Սամվել Բալասանյանը։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։