
Քիչ առաջ Բաքվից Երեւան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Ադրբեջանից Հայաստան վերադարձավ եւս 5 գերի:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, գերիները վերադարձել են ռուսական կողմի միջնորդությամբ:
Այստեղ են հավաքվել գերիների բազմաթիվ հարազատներ:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին նույնպես Բաքվից գերիներ տեղափոխող ինքնաթիռ էր ժամանել, նախորդ անգամ վերադարձել էին 62 շիրակցի գերավարվածներից 5-ը։