Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Ճամբարակում երիտասարդ է բերման ենթարկվել

Ճամբարակում երիտասարդ է բերման ենթարկվել

0

Փետրվարի 4-ին Ճամբարակի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, Ճամբարակի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկել մի երիտասարդի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մանրացված-չորացված զանգված՝ մի քանի գրամ քաշով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը թմրանյութ է։

Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել