Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Մեղրիի ՀէԿ–ի նախագիծը օրակարգում է․ «Հայաստանի Հանրապետություն»

Մեղրիի ՀէԿ–ի նախագիծը օրակարգում է․ «Հայաստանի Հանրապետություն»

0

«Մեղրիի ՀԷԿ-ի նախագիծը պաշտոնապես դուրս չի բերվել Հայաստանի էներգետիկ օրակարգից, բայց տարածաշրջանային նոր իրողությունները նոր խնդիրներ են առաջադրել։ Այդ ծրագիրը գործի կդրվի՞, թե՞ այդպես էլ կմնա։

Թերթի հարցադրմանն ի պատասխան՝ Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը պարզաբանեց.

«Թեեւ Մեղրիի ՀԷԿ-ի նախագիծը պաշտոնապես դուրս չի բերվել Հայաստանի էներգետիկ օրակարգից, սակայն ակնհայտ է, որ հատկապես վերջին շրջանում դրա շուրջ որեւէ կիրառական քայլերի բացակայության պայմաններում ծրագիրը սկսեց կորցնել այն խորքային անվտանգային բովանդակությունը, որն ուներ տարիներ շարունակ: Նախագծի կյանքի կոչմանը խոչընդոտում էին մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ:

Այստեղ կարելի է առանձնացնել եւ՛ Ադրբեջանի հակահայկական լոբբիստական աշխատանքը, եւ՛ հակաիրանական միջազգային պատժամիջոցները, որոնք էապես սահմանափակեցին թե՛ Իրանի ֆինանսական կարողությունները, թե՛ Իրանի հետ նոր ենթակառուցվածքային նախագիծ սկսելու մեր հնարավորությունները, թե՛ Հայաստանի էներգետիկ անվտանգության հայեցակարգում մեծ հիդրոէներգետիկայի զարգացման վերաբերյալ հստակ քայլերի սահմանումը:

Հոդվածը ամբողջությամբ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանել