
Փետրվարի 7-ից 8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երեւանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Լուսագյուղ, Ջրամբար, Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն եւ Շիրակի մարզի Ամասիա գյուղերում, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ քաղաքներում։

եպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա եւ 22 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։