
Հայաստանը երկու կողմից պաշարվել է մահմեդականներով։ Եթե Սյունիքը պատերազմից հետո հայտնվեց ադրբեջանցիների GPS-երի տակ, ապա Արմավիրը՝ լուռ ու անաղմուկ՝ արաբների հետաքրքրության։
Տարիներ առաջ, երբ արաբական «Ալ–Աբդալլահ գրուպ» ընկերությունը Շենիկի տարածքում հողերի ձեռք բերեց գյուղատնտեսական աշխատաքներ կատարելու համար, տեղացիները փոքր–ինչ կասկածանքով վերաբերվեցին, քանի որ տարածքը որ ընտրել էին գյուղատնտեսության համար նպաստավոր չէ՝ ամայի է ու քարքարոտ։

Իսկ երբ գործի ընդունեցին գյուղի տղամարդկանց՝ որպես էժան աշխատուժ, արաբների կասկածելի ընտրության մասին խոսակցությունները փակվեցին։
Հիմա նորից սկսել են կասկածի տակ առնել արաբների «բարի մտադրությունը»։ Պատճառն այս անգամ գիշերային լուսավորությունն է, որ անցկացրել են կիսալեռնային այդ տարածքում։ Գյուղացիների կարծիքով՝ արաբ գործարարները ընդերքի հետ կապված թաքուն մտադրություն ունեն։
Հոդվածն ամբողջությամբ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։