Գլխավոր Մարզեր Տեղացիները նման քայլի չեն դիմի, հնարավոր է ադրբեջանցիները լինեն․ «Հայաստանի Հանրապետություն»

Տեղացիները նման քայլի չեն դիմի, հնարավոր է ադրբեջանցիները լինեն․ «Հայաստանի Հանրապետություն»

0

«Կապանի ճանապարհին՝ Ճակատենի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները հաստատում են փորձագետների այն կանխատեսումները, որ Վարդենիսից մինչեւ Մեղրի ընկած սահմանային հատվածներում ադրբեջանաթուրքական զույգը սադրանքների է դիմելու:

Ադրբեջանական սահմանապահ ուժերի զինծառայողները նախ փակել էին սահմանի մոտ գտնվող ճանապարհով անցնող Ճակատեն գյուղի բնակչի ճանապարհը, այնուհետեւ սահմանապահ դիրք տեղակայել դեպի Կապան գնացող ճանապարհի հարեւանությամբ: Վերջիններս իրենց այդ քայլը հիմնավորել են այն բանով, որ հայերը կրակել են «Բարի գալուստ Ադրբեջան» գրություն պարունակող ցուցանակի վրա:

Տեղի բնակիչները պնդում են, որ իրենք նման քայլի չէին գնա, եւ չեն բացառում, որ հենց ադրբեջանցիները կարող է կրակած լինեն՝ հետագայում սահմանապահ հենակետն առաջ տալու նպատակով: Արյունալի պատերազմից հետո հակամարտող կողմերի ռազմական ստորաբաժանումներն իրար նման մոտ տարածքների վրա տեղակայելն անթույլատրելի է:

Լուծումը՝ Վարդենիս-Մեղրի 500 կմ-ից ավելի երկարությամբ սահմանահատվածում պետք է ստեղծվեն միջդիրքային չեզոք գոտիներ»:

Հոդվածն ամբողջությամբ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանել