Գլխավոր Հասարակություն Բացի մեկ մարզից, բոլոր մարզերում ծնունդների թիվը պակասել է

Բացի մեկ մարզից, բոլոր մարզերում ծնունդների թիվը պակասել է

0

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020 թվականի ժողովրդագրական պատկերը, ըստ որի՝ Հայաստանի բոլոր մարզերում ծնունդների թվի անկում է գրանցվել։

Ծնունդների թիվը առանձին մարզերում նվազել է 15-20 տոկոսով։ Արարատի մարզում ծնունդների բացարձակ թվի անկումը կազմել է 20.5 տոկոս, Արմավիրում՝ 19.5 տոկոս, Վայոց ձորում՝ 14 տոկոս, Տավուշում՝ 11 տոկոս, Արագածոտնի մարզում՝ 8.5 տոկոս, Կոտայքում՝ 9.1 տոկոս։ Այսինքն՝ Հայաստանում ծնունդների անկում է գրանցվել։

2020 թվականին միայն Երեւանում է ծնունդների թիվը աճել՝ 18 տոկոսով։ 1.5 տոկոսով աճ է գրանցվել Լոռու մարզում։

Մեկնաբանել