Գլխավոր Без рубрики Գեղարքունիքում հանգրվանած արցախցի ընտանիքները ստացան հերթական փաթեթները

Գեղարքունիքում հանգրվանած արցախցի ընտանիքները ստացան հերթական փաթեթները

0

Գավառում, Սեւանում, Գավառի  եւ Սեւանի տարածաշրջանների համայնքներում բնակվող Արցախից տեղահանված ընտանիքներին հասցեագրված աջակցությունը կրում է շարունակական բնույթ:

Օգնության արդեն երկրորդ խմբաքանակն է տրամադրում Հայկական բարեգործական ընդհանուր միության /ՀԲԸՄ/ կողմից «Արտակարգ օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Աջակցության առաջին խմբաքանակը տրամադրվել է հունվար ամսին` ամանորյա փաթեթների տեսքով: Օրերս էլ արցախցի յուրաքանչյուր ընտանիք ստացավ սննդի եւ հիգիենիկ պարագաների փաթեթ:
Աջակցությունը տրամադրվում է Գեղարքունիքի մարզպետարանի, ՀԲԸՄ-ի ներկայացուցիչների, Գավառի եւ Սեւանի համայնքապետարանների համագործակցությամբ:

 

Մեկնաբանել