Գլխավոր Ահազանգ Գերեվարվածների հարազատները պահանջում են վարչապետին․ դեռ փակ են Գյումրի տանող ճանապարհները(ֆոտո, վիդեո)

Գերեվարվածների հարազատները պահանջում են վարչապետին․ դեռ փակ են Գյումրի տանող ճանապարհները(ֆոտո, վիդեո)

0

Այս պահին Շիրակի  մարզից 54 գերեվարվածների հարազատներըն  փակել են Արմավիր-Գյումրի, Գյումրի-Երեւան մայրուղին, հավաքվել Հոռոմի խաչմերուկում, ավելի ուշ փակել էին նաեւ Գյումրի-Վանաձոր մայրուղին։

Նրանք հրաժարվում են խոսել լրատվամիջոցների հետ, միայն ասում են, որ նոր ասելիք չունեն, պահանջում են իրենց զավակներին։  Ճանապարհը փակած քաղաքացիները մտադիր են գիշերը եւս ճանապարհը փակ պահել, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհանդիպի նրանց։

Այստեղ է նաեւ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ով բանակցում է ճանապարհը փակողների հետ։  «Մենք ունենք հետպատերազմյան խնդիրներ, որոնք լուծման փուլում են, բոլորս հիմա հուզական շատ ծանր վիճակում ենք, բայց հավաստիացնում եմ, որ այդ խնդիրների լուծման համար երկրի ղեկավարությունն աշխատում է ամենօրյա ռեժիմով: Լուծումներն էլ օր օրի տեսնում ենք»,–լրագրողներին ասաց մարզպետը:

Լուսանկարները Marzer.am–ի

Մեկնաբանել