Գլխավոր Մարզեր ՏԱՎՈՒՇ Ե՞րբ իջեւանցիները քաղաքապետ կընտրեն․ «Հրապարակ»

Ե՞րբ իջեւանցիները քաղաքապետ կընտրեն․ «Հրապարակ»

0

Տավուշի մարզկենտրոն Իջեւան համայնքը 2019թ․ սեպտեմբերի 12-ից օրինական ընտրված քաղաքապետ չունի։

2019թ. սեպտեմբերի 6-ին քաղաքապետ Վարդան Ղալումյանի պարտադրված հրաժարականից հետո  Հայկ Ղալումյանը նշանակվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար  ու մինչ օրս այդ կարգավիճակում պաշտոնավարում է։

Այս ընթացքում իշխանությունները երեք անգամ տարբեր պատճառներով հետաձգել են Իջեւանի ընտրությունները։ Իսկ հիմա արդեն 2 տարի ընտրություններ չիրականացրած Իջեւանում լրացել է 2015 թվականին ընտրված քաղաքապետի պաշտոնավարման հինգ տարին, ու եթե նույնիսկ Վարդան Ղալումյանը ժամկետից շուտ հրաժարական չտար, եւ արտահերթ ընտրություններ չկայանային, միեւնույն է՝ 2021-ին պետք է անցկացվեին հերթական ընտրություններ՝ ընտրված քաղաքապետի պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մեր հարցին, թե երբ են, ի վերջո, պատրաստվում անցկացնել Իջեւանի քաղաքապետի ընտրությունները, ասաց․ «Իջեւանի ընտրությունները նշանակելու հետ կապված՝ կարծեմ, կա որոշում, որով ուժը կորցրած է ճանաչվել նախորդ ընտրությունը նոյեմբերին, եւ մենք էնտեղ նշանակված ընտրություն չունենք հիմա»։ Ապա հիշեցրեց օրենքը՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ընտրություններ չեն կարող տեղի ունենալ։

Հոդվածն ամբողջությամբ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանել