Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի վարչական շրջանի ղեկավարությունը դիմել է Խնձորեսկ եւ Ներքին Խնձորեսկ գյուղերի բնակիչներին։
«Հաշվի առնելով հետպատերազմական զարգացումները՝ կապված սահմանային փոփոխությունների եւ կորուստների հետ, գյուղում ստեղծվել է քաոսային իրավիճակ. կրճատվել են հարյուրավոր հեկտար արոտավայրեր, որտեղ ժամանակին պահվում էին մանր եւ խոշոր եղջերավոր անասունները եւ սեզոնային արածեցում էր իրականացվում: Ստեղծված բարդ իրավիճակում պետք է հարգել կարողանանք յուրաքանչյուրի եկամտի ձեռք բերման հնարավորությունը եւ միմյանց չվնասենք:
Սույն թվականի մարտի 1-ից խստագույնս արգելվում է անասունների արածեցումը ուրիշի սեփականությունը հանդիսացող մշակված եւ կամ, չմշակված վարելահողերում, խոտհարքներում:
Հ.Գ. Խորհուրդ է տրվում ոչխարների խուզն այս տարի իրականացնել սովորականից ավելի ուշ՝ սար տեղափոխվելուց հետո՝ հնարավորություն տալով խոշոր եղջերավոր անասունների բավարար արածեցմանը»:
Հիշեցնենք, որ Խնձորեսկ եւ Ներքին Խնձորեսկ գյուղերը մտնում են Գորիսի խոշորացված համայնքի կազմի մեջ։