SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ոստիկանությունան Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութեր են նախապատրաստվում «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ ընկերության Մարտունու «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչ 54-ամյա Արարատ Խաչատրյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քրեական ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Ա․Խաչատրյանը, օգտագործելով իր պաշտոնը, փաստաթղթեր կեղծելու եղանակով, յուրացրել է հաճախորդների կողմից ներդրված ավանդների մի մասը։
Քրեական ոստիկանության ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ 2017 թվականի հունվարի 19-ին եւ 2020 թվականի հունվարի 10-ին Գեղարքունիքի մարզի բնակչուհի 64-ամյա Քնարիկ Մ․-ն «Մարտունի» մասնաճյուղում ավանդի պայմանագրով իր կողմից ներդրել է 170․000 ԱՄՆ դոլար եւ 50․000 ԱՄՆ դոլար։ Այդ գումարներից մասնաճյուղի կառավարիչ Ա․Խաչատրյանը, փաստաթղթեր կեղծելու եղանակով, ելքագրել է ընդհանուր 120․000 ԱՄՆ դոլար եւ տոկոսագումարների հետ այն հափշտակել է։
Պարզվել է նաեւ, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Հուսիկ Հ․-ն 2018 թվ․-ի հոկտեմբերի 23-ին եւ 2019 թվականի մայիսի 6-ին նշված մասնաճյուղում ավանդի պայմանագրերով իր կողմից եւ իր քրոջ ամուսնու Կարեն Ն․-ի անվամբ ներդրել է համապատասխանաբար 200․000 ԱՄՆ դոլար եւ 150․000 ԱՄՆ դոլար, ու այդ գումարներից Ա․Խաչատրյանը, փաստաթղթեր կեղծելու եղանակով, ելքագրել է ընդհանուր 150․000 ԱՄՆ դոլար եւ տոկոսագումարների հետ այն հափշտակել է։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։