
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետությունում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը անոմալ բարձր է, եւ իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մարտի երրորդ տասնօրյակին։
Հորդորում ենք, հատկապես հովտային եւ նախալեռնային գոտիներում ծառերի էտ եւ այգեբաց չկատարել, քանի որ փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում։




