Գլխավոր Մարզեր Գյուղոլորտում 2020-ին 2018-ի համեմատ տրամադրվել է 6 անգամ ավելի վարկ. Նիկոլ Փաշինյան

Գյուղոլորտում 2020-ին 2018-ի համեմատ տրամադրվել է 6 անգամ ավելի վարկ. Նիկոլ Փաշինյան

0

Ինչպես փետրվարի 11-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության աջակցությամբ 2020 թվականին գյուղոլորտում տրամադրվել են սուբսիդավորվող ռեկորդային վարկեր։

«Անցած տարվա ընթացքում ամենատարբեր հարթակներում շահարկումների եւ փոթորկումների առարկա էր սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի թեման: Այժմ արդյունքներն ամփոփված են, եւ նշեմ, որ 2020 թվականին մենք ռեկորդային թվով վարկեր ենք տրամադրել։ Օրինակ՝ 2018 թվականի համեմատ 2020 թվականին տրված վարկերը 6 անգամ գերազանցել են։ Այսինքն՝ եթե 2018 թվականին 5782 վարկ է տրամադրվել, 2020-ին տրամադրվել է 36 հազար 608 վարկ։ Ընդ որում, 2020 թվականի գյուղատնտեսական տարին անցավ բուռն քննադատությունների պայմաններում, որ մենք գյուղացիներին վարկ չենք տալիս, զրկել ենք, ընդհանրապես ոչ մի բան չեն ստանում գյուղացիները»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ 2018-ի նկատմամբ հատկացված վարկերի ֆինանսական ծավալը 2020-ին աճել է երեք անգամ:

Մեկնաբանել