Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Ի՞նչ արտոնություններից կօգտվեն ահմանամերձ գյուղերի բնակիչները

Ի՞նչ արտոնություններից կօգտվեն ահմանամերձ գյուղերի բնակիչները

0

Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի եւս 40 գյուղեր եւ քաղաքներ կստանան սահմանամերձի կարգավիճակ: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ արդյունքում նման բնակավայրերի ցուցակը գրեթե կկրկնապատկվի:

«Բնակիչները կօգտվեն սահմանամերձ գյուղերի համար բոլոր գործող արտոնություններից: Աջակցության ծրագրի շրջանակում կփոխհատուցվեն գազի վճարների 50 տոկոսը ամսական մինչեւ 360 խորանարդ մետրի սպառման դեպքում, եւ էլեկտրականությունը՝ ամսական ժամում մինչեւ 120 կՎտ: Այն ընտանիքներին, որոնք էլեկտրականություն ունեն, սակայն գազ չունեն, կփոխհատուցեն հավելյալ կիլովատ ժամերը, որոնք համապատասխանում են 180 խորանարդ մետր գազի սպառմանը»,-պարզաբանեց Առաքելյանը:

Բացի այդ, հողային տարածքների սեփականատերերին կփոխհատուցվի ոռոգման ջրի վճարների 50 տոկոսը:

Ֆերմերներին, որոնց այգիները եւ դաշտերը գտնվում են պոտենցիալ կրակոցների գոտում, իշխանությունները կշարունակեն փոխհատուցել հողի եւ գույքի հարկերը:

«Այստեղ դասագրքերն անվճար կտրամադրվեն երեխաներին, առանց նախատեսված տարեկան վճարման»,-նկատեց նախարարը:

Մեկնաբանել